Sidebar

Ո՞ր տարիքում ի՞նչ պատվաստումներ պետք է ստանան երեխաները. մանկաբույժը՝ պատվաստումների անհրաժեշտության մասին. Aravot.am

Երեխային պատվաստե՞լ, թե՞ ոչ: Այս հարցի շուրջ կան հակասական կարծիքներ:

Aravot.am-ը թիվ 2 բուժմիավորման մանկաբույժ Աշխեն Մհերյանից հետաքրքրվեց՝ ի վերջո երեխաներին պատվաստե՞լն է ճիշտ, թե՞ չպատվաստելը: Հորդոր ծնողներին՝ երեխաներին անպայման պատվաստեք Աշխեն Մհերյանի տեղեկացմամբ՝ ամեն տարի հանդիպում ենք շատ վարակիչ հիվանդությունների, որոնք կարող են հանգեցնել ծանր հետևանքների: Մանկաբույժը ծնողներին զգուշացրեց, որ այժմ էլ ՀՀ-ում կան կարմրուկի սուր դեպքեր, ուստի հորդորեց բոլոր ծնողներին, որոնց երեխաները կարմրուկի դեմ պատվաստված չեն, արագ տանեն պատվաստումների: Մանկաբույժին փոխանցեցինք ծնողների այն մտահոգությունը, որ պատվաստանյութերը ըստ նրանց անվտանգ չեն, երբեմն նաև ժամկետանց, նա պատասխանեց. «Պատվաստումներն ամենաապահով, արդյունավետ, ամենաանվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք այսօր իսկապես հնարավոր են: Մեզ շատ օգնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Նրանց կողմից ենք ստանում պատվաստանյութեր: Ուզում եմ ծնողներին հիշեցնել, որ աշխարհում  միայն կարմրուկի բռնկումների ընթացքում ամեն շաբաթ երկու երեխա է մահանում: Նախ այդ պատվաստանյութերն այնքանով են անվտանգ, որ նախքան շուկա դուրս գալն անպայման ենթարկվում են փորձարկման և հետազոտության, և նախապես այդ բարդությունների մասին անպայման գրվում է այդ պատվաստանյութերի մեջ, թե որից հետո ինչ կարող է լինել: Այդ պատվաստումներն առողջապահության հրաշքներից են: Վերջին երկու տասնամյակում 20 միլիոն կյանք է փրկվել, քանի որ պատվաստումները ժամանակին են արվել: Իսկ նախկինում ամեն շաբաթ երկու-երեք երեխա անպայման մահանում էր կարմրուկի բռնկումից»: 


Որ տարիքում ի՞նչ պատվաստումներ պետք է ստանան երեխաները

 

Մանկաբույժի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում պատվաստումների օրացույցում ընդգրկված են բոլոր հիվանդությունները: Նա նշեց տուբերկուլոզը՝ պալարախտ, թոքախտ: Այս հիվանդության դեմ պատվաստումը՝ ԲՑԺ-ն, երեխան ստանում է անմիջապես ծննդատանը: Մյուս պատվաստումը վիրուսային հեպատիտն է՝ լյարդի բորբոքում: Հարուցիչը թափանցում է արյան միջոցով բժշկական միջամտությունների, ներարկման, վիրաբուժական, նույնիսկ սեռական ճանապարհով: Դրա համար անհրաժեշտ է  վիրուսային հեպատիտ B պատվաստանյութ ստանալ: Իսկ ամենածանր վարակներից է պոլիոմելիտը: Այդ ծանր վիրուսային հիվանդությամբ հիվանդանում են ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ երեք տարեկան երեխաները: Իսկ թե որ տարիքից են սկսում պատվաստումները, մանկաբույժը մանրամասնեց. «Վարակիչ հիվանդությունների պատվաստումները սկսվում են մեկուկես ամսականից: Անպայման, եթե երեխան առողջ է և հաճախակի այցելում է մանկաբույժի մոտ, մայրիկին մանկաբույժը նախօրոք տեղեկացնում է, թե որ պատվաստանյութն է, ինչի համար, որ երկրից, քանի վալենտն է: Մեկուկես ամսականում երեխան ստանում է պոլիոմելիտ, փայտացում, կապույտ հազ, դիֆտերիա, հեփատիտ Բ և պնևմակոկային վարակ, ռոտա վիրուսի դեմ պատվաստումները: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: