Փոքրիկիս հայրիկը

Հղիության մասին լուրը Ինչպես ուրախություն, այնպես էլ շփոթմունք է առաջացնում անգամ այն տղամարդկանց մոտ, որոնք վաղուց են այդ մասին երազել: Ապագա հայրիկի գլխում բազմաթիվ հարցեր են առաջանում. «Կկարողանա՞մ արդյոք լավ հայր լինել», «Կկարողանա՞մ ապահովել ընտանիքիս», «Կկարողանա՞մ արդյոք հոգ տանել երեխայի մասին»:

Երեխայի դաստիարակության գործում հոր կարևոր դերի մասին հաճախ է նշվում, սակայն չի հստակեցվում, թե տղամարդուց ինչ քայլեր են ակնկալվում:

Հոգեբան Անաստասիա Ումանսկայան  փորձել է տղամարդկանց գործնական խորհուրդներ տալ, թե որ տարիքում  ինչպես  դաստիարակել փոքրիկին ու շփվել նրա  հետ:

 

Երբ հայրիկները պառկեցնում են իրենց որդիներին և հատկապես աղջիկներին քնելու և նրանց համար հեքիաթներ կարդում, դրդում են նրանց ավելի լավ օգտագործել իրենց երևայակայությունը: Արդյունքում երեխաներն ավելի շատ են օգուտ ստանում, երբ հայրիկներն նրանց համար հեքիաթներ կարդում, քան մայրիկների դեպքում: Նման եզրահանգման եկել են Հարվարդի համալսարանի գիտնականները: Գրում է Vokrugsveta.ru-ն:

 

Հայրիկները չեն հասկանում, թե ինչպես են մայրիկներն ամբողջ օրը տանը մնալով հոգնում: Նրանք չեն հասկանում, որ մայրիկներն էլ իրենց հերթին են աշխատում, սակայն, ի տարբերություն իրենց ամուսինների, իրենք աշխատում են 24/7 ռեժիմով: Բացի այդ, սիրելի հայրիկներ, համոզված եղեք, որ ձեր աշխատանքն ավելի հեշտ է, քանի որ…

Աշխատավայրում դուք չպետք է հետևեք, որպեսզի ձեր աշխատակիցը բերանը չդնի խաղալիք մեքենայի անիվը, չբարձրանա աթոռին և չնկարի պատերին:

Դուք կարող եք վստահ լինել, որ աշխատակիցը զգույշ կուտի, և դուք ստիպված չեք լինի նրա հետևից

Թե կնոջ, թե տղամարդու բժշկական հետազոտությունը կարևոր  փուլ է երեխա բեղմնավորելուց առաջ: Այսպիսով հնարավոր կլինի ապագա հայրիկի մոտ բացահայտել  հնարավոր սեռական ճանապարհով փոխանցվող  ինֆեկցիաները կամ այն խանգարումները, որոնք կարող են խոչընդոտել բեղմնավորմանը կամ էլ լուրջ ժառանգական հիվանդությունների պատճառ դառնալ: Հնարավոր ժառանգական հիվանդությունների ռիսկը պարզելու համար կարևոր է նաև ընտանեկան անամնեզը` հարազատների մոտ ի ծնե գոյություն ունեցող արատների ու դրանց զարգացման մասին ինֆորմացիան:

Դստեր ծնունդը շատ տղամարդկանց համար «փորձություն» է, քանի որ նրանք պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես դաստիարակել աղջկան: Ինչո՞ւ է նման խնդիր առաջանում:  Պատճառն այն է, որ կանայք և տղամարդիկ աշխարհը տարբեր կերպ են ընկալում, և հաճախ միմյանց հասկանալը բարդ է լինում: Ստորև կփորձենք ներկայացնել, թե ինչպես կարող են լավ հարաբերություններ ունենալ հայրիկն ու դստրիկը:

Այլ հոդվածներ …