10 սկզբունք` լավ հայր լինելու համար-մաս 2

Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ.

6.Եղեք ուսուցիչ

Այն հայրիկը, որը  սովորեցնում է իր երեխաներին` ինչն է ճիշտ եւ ինչը սխալ եւ խրախուսում է, որ փոքրիկն անի առավելագույնը, հետո կտեսնի, թե ինչպես է իր երեխան կյանքում ճիշտ ընտրություն կատարում:  Օգտագործեք ամենօրյա

օրինակները` օգնելու համար ձեր փոքրիկներին` սովորելու կյանքի հիմնական դասերը:

7.Սեղանի շուրջ նստեք միասին` ընտանիքով

Միասին ճաշելը առողջ ընտանիքի կյանքում էական բաղադրիչ է: Դա կարող է որոշակի կանոնների մեջ մտցնել զբաղված օրը: Միասին ճաշը հնարավորություն է տալիս փոքրիկներին խոսել իրենց օրվա, հուզող հարցերի  մասին: Հայրիկներն էլ հնարավորություն են ունենում լսել ու խորհուրդներ տալ:

8.Կարդացեք ձեր փոքրիկի համար

Կարեւոր է, որ փոքրիկին ոչ միայն տեսնեք ու լսեք, այլեւ ընթերցեք նրա համար: Դեռ շատ մանկուց կարդաացեք նրա համար: Իսկ երբ կմեծանան, խրախուսեք, որ իրենք կարդան: Երեխաների մեջ ընթերցասիրության սերմանումը կտա երաշխիք, որ այս կյանքում նրանք կունենան թե անձնական եւ թե մասնագիտական վերելք:

9. Ցույց տվեք ձեր սերը

Փոքրիկներն իրենց անվտանգ են զգում, երբ հասկանում են, որ իրենք ցանկալի են, ընդունված են ու սիրված ընտանիքի կողմից:  Ծնողները` հատկապես հայրերը, պետք է ցույց տան, թե որքան են ուզում գրկել իրենց փոքրիկին:  Ամենօրյա փաղաքշանքը ամենալավ տարբերակն է` վստահեցնելու փոքրիկին, որ ինքը

10.Ընդունեք ի գիտություն. Հայրիկի գործը երբեք չի վերջանում

Անգամ երբ երեխաներն արդեն մեծ են եւ պատրաստ անգամ` ապրելու առանձին, նրանք շարունակելու են հայրիկի դիմել` խոհեմ արձագանքի ու խորհուրդների համար: Դպրոց, աշխատանք, թե ամուսնություն` հայրիկը շարունակում է գլխավոր դերակատարումը:

 

Աղբյուրը` http://fatherhood.ohio.gov