Ինչպե՞ս ծննդաբերությունից հետո ազատվել ավելորդ քաշից՝ առանց սթրեսային դիետաների ու մտատանջության

Հայտնի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմմի Մոյսենկոն ներկայացնում է ծննդաբերությունից հետո ավելորդ քաշից ազատվելու վերաբերյալ մի քանի խորհուրդ:

Հղիության ընթացքում ավելորդ քաշ հավաքելն ու ծննդաբերությունից հետո այդ քաշի մի մասը պահպանելը նորմալ երևութ է, դա կնոջ ֆիզիոլոգիական հատկությունն է: Ճարպային շերտը հղիության ընթացքում պաշտպանում է պտուղը: Եթե ցանկանում եք հղիության ընթացքում քիչ քաշ հավաքել, հետևեք Ձեր քաշին ու կազմվածքին մինչև հղիանալը: Ի դեպ, հետևել չի նշանակում սովի մատնվել, այլ հակառակը՝ պետք է վարել առողջ կյանք, սնվել առողջ ու մարզվել: Իհարկե, ծննդաբերությունից հետո ևս պետք է առողջ սնվել և մարզվել, սակայն այս պարագայում նախապես պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հնարավոր է՝ հղիությունից հետո առաջացած լինեն բարդություններ, այսինքն՝ մարզվել-չմարզվելն անհատական որոշում է։

Ամենատարածված սխալները, որոնք խանգարում են նիհարել հղիությունից հետո.

  • Մայրիկներից շատերը չեն ցանկանում ծննդաբերել ինքնուրույն ու ծննդաբերությունից հետո էլ հրաժարվում են կրծքով կերակրել երեխային: Սա, հայտնի է, դժվարացնում է ավելորդ քաշից ազատվելու գործընթացը: 
  • Կանանցից շատերը ծննդաբերությունից հետո սկսում են խիստ դիետաներ պահել: Այս պարագայում Դուք ոչ միայն վնասում եք ինքներդ Ձեզ, այլ նաև վնասում եք երեխային, քանի որ նա կաթի միջոցով չի ստանում իրեն անհրաժեշտ տարրերը: Մեկ անգամ ևս կրկնենք, որ պետք է սնվել առողջ, ինչի դեպքում թե՛ Դուք կազատվեք ավելորդ քաշից, թե՛ երեխան կաթի միջոցով կստանա իրեն անհրաժեշտ տարրերը:
  • Մայրիկներից շատերը ծննդաբերությունից հետո տառապում են այն մտքից, որ այլևս երբեք իրենց մարմինը չի դառնա առաջվանը։ Հիշե՛ք՝ պետք չէ կենտրոնանալ դրա վրա:
  • Նոր ծննդաբերած կանանց չի խրախուսվում պահել դիետաներ, որոնք սահմանափակում են սննդակարգը: Հենց այդ ժամանակ Դուք պետք է ստանաք անհրաժեշտ քանակությամբ ածխաջրեր, սպիտակուցներ, կալորիաներ: Հենց սրանց ճիշտ քանակի ընդունման պարագայում Դուք կկարողանաք վերականգնել նախկին քաշը, հակառակ պարագայում՝ կհյուծվեք:

  

Եթե Ձեր բժշկի հետ խորհրդակցել եք և ստացել մարզվելու թույլտվություն, ապա պետք է ընտրել ճիշտ մարզասրահ ու մարզիչ, ով կօգնի վերականգնել նախկին տեքսն ու ունենալ սլացիկ մարմին: Երևանում գործում է «Lady zone» մարզասրահների ցանցը, որը նախատեսված է միայն կանանց համար: Մարզասրահներ կան Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա Սեբաստիա, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, այնպես որ, կարող եք ընտրել Ձեզ առավել մոտ գտնվող մարզասրահը: «Lady zone»-ում գործում է նաև երեխաների համար նախատեսված հատուկ անկյուն: Այսինքն՝ մինչ դուք կմարզվեք, երեխան կլինի հոգատար դայակի հատուկ խնամքի ներքո:

Մարզասրահում կարող եք օգտվել ինչպես միջազգային որակավորում ունեցող մարզիչների ծառայություններից, այնպես էլ կարող եք մարզվել ինքներդ:  Ի դեպ, մարզասրահն առաջարկում է հատուկ ձառայություն՝ մարզվել հատուկ ձեզ համար գրված անհատական ծրագրով: 

«Lady zone»-ում կան ժամանակակից բոլոր մարզասարքերը, որոնք թույլ կտան մարզել ամբողջ մարմինը, սակայն մարզասարքերից բացի, գործում են նաև Zumba Fitness-ի դասեր, որի մարզիչը միջազգային որակավորում ունեցող, Սան Ֆրանցիսկոյից Հայաստան ժամանած Վարդուհի Պելլիկկան է:

Մարզասրահում կարող եք օգտվել նաև մի շարք այլ ծառայություններից՝ մասնավորապես կրիոլիպոլիզից, որը կազմվածքի շտկման և կուտակված ճարպն առանց վիրահատական միջամտության հեռացնելու ժամանակակից բարձր տեխնոլոգիա է։ Այս կենտրոններում գործում են նաև մազահեռացման, ինչպես նաև կարբոնային պիլինգի ծառայություններ, որոնք հնարավորություն է տալիս ունենալ հարթ ու խնամված մաշկ: 

Ի դեպ, առաջիկայում «Իմ փոքրիկ»-ն առավել մանրամասն կպատմի «Lady zone»-ի մասին:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 094015011, 077440304, 099440604, 077060066, 044999101: