Ինչպե՞ս խուսափել հղիությունից հետո մաշկի վրա մնացող բծերից

Գրեթե ամեն կնոջ ծննդաբերությունից հետո ուղեկցում են փոքր տհաճություններ, որոնք ինքնին առողջությանը վտանգ չեն ներկայացնում, սակայն անհանգստություն են պատճառում:  Ձգվածությունը կամ բծերը լուրջ խնդիր են կանանց համար, չէ որ այնքան ցանկալի է լինել գրավիչ  անգամ նորաթուխ մայրիկի կարգավիճակում:

Իհարկե, ավելի հեշտ է այդ բծերից խուսափելը, քան հետո դրանց դեմ պայքարելը. Վերջինս կարող է

ամիսներ, անգամ տարիներ տևել:

 

Ինչպես կանխարգելել բծերի առաջացումը հղիության ընթացքում

Ճիշտ սնվեք

Օգտագործեք ավելի շատ սպիտակուցներ և ավելի քիչ քաղցրեղեն ու ալյուրից պատրաստված կերակրատեսակներ: Սա կօգնի կառավարել քաշը` խուսափելով կտրուկ փոփոխություններից: Բացի այդ, աշխատեք սննդացանկում հնարավորինս շատ ներառել մթերքներ, որոնք պարունակում են վիտամին C և E :  Եթե նման հնարավորություն չունեք, հարկավոր է ընդունել վիտամինային կոմպլեքս: Ընդ որում, հենց վիտամիններով է պայմանավորված ինչպես բծերի առաջացումը, այնպես էլ մաշկի ընդհանուր առողջությունը:

Կրծքի մաշկի խնամքը

Կուրծքը ցողեք սենյակային ջերմաստիճանի ջրով և սրբեք մանրաթելից սրբիչով: Կրեք նաև հատուկ կրծկալներ` թե հղիության ժամանակ, թե ծննդաբերությունից հետո:

Փորի մաշկի խնամքը

Որպեսզի բծեր չառաջանան, կրեք հատուկ հղիների համար նախատեսված  սպիտակեղեն, որպեսզի մաշկը չձգվի և չթուլանա: Բացի այդ, վերը նկարագրված ջրային պրոցեդուրաները ևս չէին խանգարի:

Կոսմետիկ միջոցներ

Խոնավեցրեք մաշկը և ռիսկային գոտիներին քսեք ամինաթթուներ և կոլագեն պարունակող կրեմներ: Իսկ թե ձեզ կոնկրետ ինչ կրեմ է համապատասխանում, կհուշի բժիշկը: Ինքնագլուխ ընտրություն կատարել պետք չէ` հնարավոր ալերգիկ ռեակցիայից խուսափելու համար:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Ակտիվ կենսակերպը, մարմնամարզություններ և ոտքերի ու ազդրերի համար նախատեսված ոչ բարդ վարժություններ կատարելը կօգնեն արագ ազատվել ազդրերի վրայի բծերից: Բացի այդ, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգտակար է ապագա մայրիկին, հղիությունն էլ այդպես ավելի թեթև կընթանա:

 

Շարունակելի

Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք բծերից ազատվելու մի շարք մեթոդներ

Նյութն ըստ Jlady.ru և allaomens.ru կայքերի