Ցիստիտը հղիության ընթացքում. պատճառներն ու բուժումը

Հղիությունը ցանկացած կնոջ կյանքում ամենագեղեցիկ և կարևոր շրջանն է, և բոլորը ցանականում են որքան հնարավոր է անվտանգ  և հաճելի դարձնել այդ 9 ամիսները: Ցավոք, ըստ վիճակագրության, կանանց միայն 10 տոկոսի մոտ է հղիությունն ֆիզիոլոգիապես նորմալ ընթանում: Մնացած դեպքերում նկատվում են զանազան պաթոլոգիկ վիճակներ, որոնք կամ եղել են նաև հղիությունից առաջ, կամ հղիության ընթացքում են առաջացել:

Հղիների մոտ հաճախ նկատվող խնդիրներից է  սուր կամ խրոնիկ ցիստիտը: Այն միզապարկի բորբոքային պրոցես է: Հայտնի է, որ հղիների 50 տոկոսը ինչ-որ փուլում ցիստիտ է տանում:

Ցիստիտի պատճառները

Դեպքերի 80 տոկոսի դեպքում ցիստիտի պատճառը աղիքային ցուպիկն է: Սակայն երբեմն դրա պատճառ կարող են դառնալ նաև  ինֆեկցիոն հիվանդություններն, ինչպիսիք են Խլամիդիան և կանդիդոզը:

Հղիության ժամանակ ցիստիտի առաջացումը պայմանավորված է նաև կնոջ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Նախ, այս ըթնացքում կնոջ իմունիտետը թուլանում է` խոցելի դառնալով անբարենպաստ գործոնների նկատմամբ: Բացի այդ, հղիության ուշ ժամկետներում մեծացած արգանդը ճնշում է գործադրում միզապարկի և միզուղիների վրա:

Պեքտ չէ մոռանալ նաև հորմոնալ դիսբալանսի մասին. պրոգեստերոնի բարձր մակարդակն իջեցնում է  որն իջեցնում է միզապարկի պատերի տոնուսը: Այս բոլոր գործոնները դժվարացնում են միզապարկի կծկումները, ինչի պատճառով միզապարկում մնացորդային մեզ  է մնում` դառնալով բակտերիաների բազմացման համար բարենպաստ միջավայր:

Ցիստիտը հարկավոր է հնարավորինս շուտ բուժել: Այլապես ինֆեկցիան կարող է երիկամներ անցնել` դառնալով պիելոնեֆրիտի պատճառ: Իսկ դա մեծապես կվատթարացնի և կբարդացնի հղիության ընթացքը:

Ցիստիտի ախտանշանները

Ցիստիտի բնորոշ նշաններն են՝ ցավոտ և հաճախակի մեզարձակումը,  ցավը որովայնի ստորին հատվածում, միզարձակման կեղծ ցանկությունը: Ախտանշաններից մեկի առկայության դեպքում անգամ  խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Ցիստիտի բուժումը

Ցիստիտի բուժումը իրականացվում է  հղիության ժամանակ չարգելված հակաբիոտիկ, ինչպես նաև բուսական դեղամիջոցներով: Ցիստիտի հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է հետևել սեռական օրգանների հիգիենային, հաճախակի դատարկել միզապարկը և բացառել փոքր կոնքի օրգանների սառեցումը:

Աղբյուրը` mama.ru