Երբ է տեղի ունենում վաղաժամ ծննդաբերություն

Վաղաժամ ծննդաբերությունը բնորոշվում է նրանով, որ ծննդաբերությունը տեղի է ունենում 28 շաբաթից մինչև 38 շաբաթը, նորածինը կոչվում է կանխածին: Քաշը ոչ պակաս 1կգ-ից, իսկ հասակը ոչ պակաս 35սմ-ից, և նորածինը համարվում է կենսունակ: Որքան ծննդաբերությունը մոտենում է 38 շաբաթին, այնքան պտուղն ավելի կենսունակ է լինում:

Այժմ վաղաժամ ծննդաբերության սահման համարվում է 23 շաբաթից 35-36 շաբաթը:

Պատճառները.

  • Սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները
  • Օրգանիզմի ծանր ինտոքսիկացիան
  • Սեռական քրգանների զարգացման արատները
  • Թերզարգացած արգանդը
  • Հղիության 2-րդ կեսի գեստոզները
  • Իսթմիկո-ցերվիկալ անբավարարությունը
  • Բազմապտուղ հղիություն, գերջրություն, սակավաջրությունը
  • Արտադրական և այլ թունավոր նյութերի ազդեցությունը
  • Նարկոտիկ նյութեր, ալկոհոլ, նիկոտին
  • Ռադիակցիան, ռենտգեն ճառագայթների ազդեցությունը
  • Մոր ծանր հիվանդությունները
  • Ներվային ծանր ստրեսներ, փսիխիկ տրավմաներ, նեյրո-էնդոկրին խանգարումները
  • Տարբեր դեղորայքների օգտագործումը
  • Սննդի ռեժիմի խանգարումները

Վաղաժամ ծննդաբերությունը ընթանում է ինչպես սովորական ժամկետային ծննդաբերությունը, այսինքն սկսվում են ծննդաբերական կծկանքները, պարանոցը հարթվում է, բացվում և ծննդաբերությունն ավարտվում է:

Նյութը հավաքեց  Անի Ասատրյանը