Sidebar

Ինտիմ կյանքի խնդիրները կարո՞ղ են վտանգել ընտանիքի գոյությունը․ սեքսապաթոլոգի դիտարկումները

Ընտանեկան վեճերի ճնշող մեծամասնությունը և  հարաբերություններում առկա սառնությունը այս կամ այն ​​կերպ կապված են զուգընկերների ինտիմ կյանքի հետ:

Սիրային ու ընտանեկան հարաբերությունների վատթարացման և ինտիմ ոլորտի միջև կապը կարող է լինել ուղղակի կամ միջնորդավորված: «Ուղղակի կապն այն է, երբ տղամարդը կամ կինը բացահայտ զայրացած է իր զուգընկերոջ վրա մասնավորապես այն պատճառով, որ կինը կամ ամուսինը հրաժարվում է մերձեցումից, առաջարկում է սեռական կյանքի անընդունելի ձևեր, համաձայնում է մտերմության հազվադեպ և դժկամորեն: Անուղղակի կապը մտերմության և հարաբերությունների վատթարացման միջև այն է, երբ զուգընկերներն ընդհանուր առմամբ լավ են իրար հետ շփվում, և զույգերից մեկը նույնիսկ չի էլ գիտակցում՝ որոշակի խնդիրներ ունեն սեռական ոլորտում»,- բացատրում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը: Նա ընդգծում է, որ արդյունքում տղամարդն ու կինը դառնում են հոգեբանորեն լարված, նյարդայնացած և դյուրագրգիռ, մինչև անգամ չեն հասկանում՝ ինչու է դա տեղի ունենում: Չեն գիտակցում, որ պատճառը սեքսուալ ոլորտի հետ կապված խնդիրներն են, սեռական բավարարվածության բացակայությունը:

Տղամարդկանց ու կանանց կեսից ավելին իրենց սեռական կյանքը կանոնավոր զուգընկերոջ հետ գնահատում է անբավարար՝ սեռական լիակատար բավարարվածություն ստանալու տեսանկյունից: Դրանով են բացատրում, թե ինչու են այդքան շատ դավաճանություններ տեղի ունենում: Շատերը չեն կարողանում լիարժեք բավարարվածություն ստանալ արդեն գոյություն ունեցող սիրային և ընտանեկան հարաբերություններում: