Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
Ի տարբերություն տղամարդու՝ կինն ունակ է բազմակի օրգազմի, նրա մոտ օրգազմն ավելի երկար է տևում: Բայց տղամարդիկ էլ այլ առավելություն ունեն․ նրանք ավելի հեշտ են օրգազմի հասնում: Կնոջ դեպքում պրոցեսում ընդգրկվում են տարբեր ուղեղային գործընթացներ:
Օրգազմի ժամանակ օքսիտոցին հորմոնն ազատվում է, որի արդյունքում մկանների ռիթմիկ կծկում և սերմնաժայթքում են տեղի ունենում: Որքան ուժեղ լինի օրգազմը, այնքան ավելի շատ օքսիտոցին կձերբազատվի օրգանիզմում: Դրանից հետո գլխուղեղն արտադրում է դոֆամինի մեծ չափաբաժին, ու օրգանիզմը հաճույք է ստանում:
Ուղեղի ՄՌՏ և ԷԷԳ հետազոտությունները ցույց են տալիս, որ օրգազմի ընթացքում և դրանից հետո ուղեղի տարբեր հատվածներում մեկը մյուսի ետևից ակտիվանում են լիմբիկ համակարգը (հիշողություն և հույզեր), հիպոթալամուսը (անգիտակցական մարմնի հսկողություն), կեղևը (իմպուլսիվություն և կարեկցանք) և կորիզը (էյֆորիայի զգացում): Ընդհանուր առմամբ, ուղեղի շուրջ 30 շրջաններ ներգրավված են օրգազմի մեջ: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ կնոջ մոտ հաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիրներից մեկի՝ անօրգազմիայի բուժումը բավականին բարդ պրոցես է: