Ինչի՞ց է կախված կաթնարտադրությունը. կարևոր խորհուրդներ կերակրող մայրերի համար  

Եթե փոքրիկն ակտիվորեն քաշում է կաթը, որպես կանոն՝ կերակրման ընթացքում մեկ կամ երկու կրծքերն էլ դատարկվում են:

Այսինքն՝ կթելու և դատարկելու կարիք չի լինում: Սակայն հաճախ մայրիկները բողոքում են ոչ թե կաթի ավելցուկից, այլ պակասից: Նրանց թվում է, թե կերակրումների միջակայքում կուրծքը չի հասցնում լցվել, ինչը նշանակում է, որ փոքրիկը չի կշտանում: Շատ մայրիկներ այդ ժամանակ դիմում են տարբեր կաթնախառնուրդների օգնությանը: Եվ հենց դա է, որ խորհուրդ չեն տալիս մասնագետները: Նրանք պնդում են, որ անգամ դատարկ կուրծքը քաշելը ոչ միայն անիմաստ չէ, այլև շատ արդյունավետ, քանի որ լակտացիայի պրոցեսն (կաթնարտադրության պրոցես) առաջանում է կնոջ ուղեղի մեծ կիսագնդերի կեղևում: Իսկ այդ պրոցեսի համար համապասխան ազդակներ են հարկավոր, ինչն առաջանում է փոքրիկի՝ կաթը քաշելու արդյունքում: Փոքրիկը ծծում է դատարկ կուրծքը, և ուղեղը նույն պահին  ազդակ է ստանում, որ կաթի «պահանջ» կա, և որոշ ժամանակ անց կաթը սկսում է արտադրվել: Այս ամենից հետևություն՝ եթե ցանկանում եք շարունակել կրծքով կերակրումը, ուրեմն մի դադարեք փոքրիկին դնել կրծքին, ավելին՝ ավելի հաճախ դա արեք, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ փոքրիկին «ծաղրանքի եք ենթարկում»՝ ստիպելով քաշել դատարկ կուրծքը: Այսպես կարող եք շարունակել 2-3 օր: Եվ միայն 3 օր անց, եթե  շարունակեք նկատել, որ փոքրիկը չի կշտանում, շտապեք կերակրել կաթնախառնուրդներով:

Նկատի ունեցեք, որ կաթնարտադրության պրոցեսի վրա ազդում է նաև կնոջ հուզական վիճակը: Այսինքն՝ եթե մայրիկը տխուր է, հնարավոր է՝ կաթն իսպառ վերանա: Եվ հենց այդ պատճառով հարկավոր է կերակրող մորը շրջապատել համապատասխան ուշադրությամբ և հոգատարությամբ, քնելու հնարավորություն տալ, չծանրաբեռնել տնային գործերով և պարզապես՝ ուրախացնել թեկուզ փոքր բաներով՝ ծաղիկներ, հաճոյախոսություն, ջերմ խոսքեր... Ինչպես նաև պետք չէ կերակրող կնոջ կյանքում սահմանափակումներ մտցնել՝ «սա կարելի է, սա չի կարելի»:

Մի խոսքով՝ կերակրող մայրը պետք է չնահանջի ու անգամ դատակ կուրծքը փոքրիկի բերանը դնելով՝ նպաստի կաթնարտադրությանը, կերակրող մոր մասին պետք է հոգ տանել, զերծ պահել սթրեսից և թույլ տալ քնել:  

 

 

Աղբյուրը՝ woman.ru