«Իմ փոքրիկ»-ը` «Էրուդիտում», փոքրիկները հայկական մուլտեր կդիտեն www.impoqrik.am կայքում

«Իմ փոքրիկ» կայքէջի խմբագրակազմն օրեր առաջ հյուրընկալվել էր «Էրուդիտ»  ուսումնական համալիր` նկարահանումների մասնակցելու: Սակայն նկարահանումները վերաճեցին մանկական տոնախմբության. փոքրիկները, դասերը մոռացած, միախառնվեցին «Երազանք» մանկական միջոցառումների կազմակերպման գրասենյակի մուլտ-հերոսների երգ ու պարին:

Նրանց գրավել էին թե հերոսները և թե նկարահանման ընթացքը, տեխնիկան, հարց ո պատասխանը: Փոքրիկներից յուրաքանչյուրը ձգտում էր ինքն առաջինը պատասխանել հարցերին: Ուրախ մթնոլորտ էր, քանի որ երեխաներն իրենց անմեղ ու զվարճալի հարցերով էլ ավելի հետաքրքիր էին դարձրել նկարահանումը:

Սկսվեց մեծիկներ և փոքրիկներ զրույցը, մեծիկների հարցերը հիմնականում նրանց անունների,  հեքիաթների, մուլտֆիլմների հերոսների,i իրենց զբաղմունքների մասին էր:

 

Փոքրիկները շատ զարմացած էին և ոգևորված, իսկ ամենահետաքրքիրը  վերջում էր. ոսկեծամ փոքրիկ աղջնակը մոտեցավ և աչքերը լայն բացած` ասաց, որ ինքն այսպես էլ չիմացավ, թե ում ծննդյան օրն էր. նրան շփոթեցրել էր երգերից մեկը` նվիրված ծննդյան տարեդարձերին:

Հ.Գ. Մենք նաև բացահայտեցինք, որ փոքրիկները քիչ բան գիտեն հայկական մուտֆիլմերի մասին, նրանցից միայն մեկն էր հայկական մուլտ դիտել: Նրանք չգիտեին նաև հայկական էպոսի` Սասունցի դավթի մասին: Փոքրիկները խոստացան, որ իրենց մայրիկներին խնդրելու են www.impoqrik.am կայքից ընթերցել էպոսը և դիտել մուլտերը:

{gallery}erudit{/gallery}