Չինուհին ծննդաբերել է հիվանդանոցի միջանցքում /տեսանյութ/

Չինուհին, ում մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն, մայրացել է հիվանդանոցի հենց միջանցքում, քանի որ չի կարողացել հասնել հիվանդասենյակ: Հիվանդանոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է հետազոտության եկած կինը ծննդաբերում միջանցքում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը գնում դեպի հիվանդասենյակ, սակայն ընդամենը մի քանի քայլ հետո նրա մոտ սկսվում են ուժեղ ցավեր, որից մի քանի վայրկյան հետո նորածին երեխան հայտնվում է հատակին: Այդ պահին չինուհու հետ են լինում ամուսինը և տաքսու

վարորդը, ով նրանց հիվանդանոց էր տարել: Ամուսինը շտապում է գետնից վերցնել երեխային, իսկ վարորդը օգնություն է կանչում: Վայրկյաններ անց այնտեղ են լինում բուժքույրերը, ովքեր երեխային և մայրիկին տանում են հիվանդասենյակ: Հայտնվում է, որ երեխան ունի 2,6 կգ քաշ, նորածինն ու մայրը իրենց լավ են զգում:

Հետաքրքիր է, որ այս իրավիճակում տուժեց միայն տաքսու վարորդը, ով հիվանդանոցի ճանապարհին ստիպված է եղել մի քանի անգամ անցնել կարմիր լույսի տակով: Նրան այժմ սպառնում են աշխատանքից հեռացումով:

Աղբյուրը` Replik.am