Ազատվում ենք հետծննդաբերական խնդիրներից կամ ինչպե ՞ս ծննդաբերությունից հետո վերականգնել մարմնի կառուցվածքը

Ծննդաբերությունից հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելն ու նախկին տեսքին վերադառնալը յուրաքանչյուր ծննդկանի համար շատ կարևոր խնդիր է: Հաճախ ծննդաբերությունից և կրծքով կերակրելուց հետո կնոջ մոտ դեֆորմացիայի են ենթարկվում  որովայնը և կրծքերը: 
«Շենգավիթ» ԲԿ-ն  առաջարկում է վիրաբուժական ծառայությունների շրջանակ՝ ուղղված հետծննդաբերական խնդիրները շտկելուն: Վիրահատությունները կկատարի Փարիզի Champs Elysees առաջատար կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Բորիս Միրզոյանը: Վիրահատական ծավալն իր մեջ ներառում է`


- Կրծքագեղձերի_կորեկցիա, այդ թվում.

  • Կրծքերի մեծացում,
  • Կրծքերի ձգում` մաստոպեքսիա,
  • Կրծքերի փոքրացում,
  • Տուբերոզկուրծք, կրծքի անհամաչափություն, արեոլայի, պտուկի և հետ քաշված պտուկների վերականգնում:

- Որովայնի առաջնային պատի պլաստիկա (աբդոմինոպլաստիկա).

  • Ճարպերի հեռացում` լիպոսակցիա,
  • Կոնքերի ձգում` կրուրոպլաստիկա,
  • Սպիների, գոյացությունների հեռացում,
  • Բոդիլիֆթինգ` մարմնի շրջանաձև ձգում,
  • Ինտիմ պլաստիկա` սեռական շուրթերի պլաստիկա:

Ինչո՞ւ  է դեֆորմացվում կնոջ մարմինը ծննդաբերությունից հետո: Այս հարցը հուզում է գրեթե բոլոր կանանց, ովքեր մայրացել են կամ պատրաստվում են մայրանալ: Եվ շատերն էլ, խուսափելով նման խնդիրների առաջ կանգնելուց , հրաժարվում են հղիանալ, միայն թե չկորցնեն կանացի գրավիչ մարմինը:  Իրապես հղիությունը կարող է ամբողջությամբ փոխել Ձեր կառուցվածքն  ու ֆիզիկական վիճակը: Չնայած կան դեպքեր, որ հղիությունը, ծննդաբերությունը բացարձակ չեն դեֆորմացնում կանացի մարմինը, և ծննդաբերությունից հետո կինը վերադառնում է նախկին գեղեցիկ կառուցվածքին: Բայց սրանք  հազվադեպ դեպքեր են:

Ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, դեֆորմացել է մարմինը: Հիմնականում ծննդաբերությունից հետո առաջացած խնդիրներն են  կրծքագեղձերի դեֆորմացիան, որովայնի առաջնային պատի դեֆորմացիան, խնդրահարույց մաշկ (սպիներ, պիգմենտներ, այտույցներ), ավելորդ կիլոգրամներ և այլն: Նշենք, որ կրծքով կերակրող կանայք ավելի շուտ են վերականգնում արտաքինը, քան նրանք, որոնք հրաժարվել են կրծքով կերակրելուց: Հղիության 9 ամիսների ընթացքում կուտակած պաշարներն  աստիճանաբար ծախսվում են կրծքով կերակրման ժամանակ: Սակայն երբեմն կինն  ավել քաշ է ձեռք բերում ծննդաբերությունից հետո, երբ համատեղում է  բարձր կալորիականությամբ սնունդ ու  պասիվ կյանքը: Ուստի վիրաբուժական միջամտությունն առավել արդյունավետ միջոցն է վերադարձնելու նախկին գեղեցիկ կազմվածքը:

Մանրամասների և հերթագրման համար զանգահարել` +374 77 560 560: