Ընտանեկան խաղեր երեխայի զարգացման համար- մաս 5

Իսկ դո°ւ

Մեծն ասում է. «Ես սիրում եմ շոկոլադ, իսկ դո°ւ», երեխան արձագանքում է:Դրանից հետո մեծը տալիս է հաջորդ հարցը: Եթե երեխան լավ խոսում է ու պատասխանում հարցերին, կարելի է նրան խնդրել ոչ միայն պատասխանել, այլև ինքն էլ իր հարցերը տա:

 Չլսող նապաստակը

 Խաղն  անդրադառնում է տարբեր արգելքների: Մեծը պատմում է նապաստակների մասին, որոնք ցանկանում էին միացնել ջեռոցը (վազել դեպի ճանապարհի  երթևեկելի մասը, նկարել պատի վրա, գրքից կտրել նկարները): Երեխայի խնդիրն է կանգնեցնել նապաստակին և բացատրել`՝ ինչու դա չի կարելի անել: Մեծը կարող է նապաստակի անունից տալ ուղղորդող  հարցեր:

Հանելուկներ

Մեծահասակը մտքում փոքրիկին լավ հայտնի որևէ իր է պահում: Նա նկարագրում է այդ իրը, հուշում-բառեր է տալիս, իսկ փոքրիկը պետք է կռահի, թե ինչի մասին է խոսքը: Օրինակ, եթե մտքում պահել եք «գազար» բառը, կարող եք ասել, որ սա բանջարեղեն է, նարնջագույն է, նապաստակներն այն շատ են սիրում և այլն: Եթե փոքրիկը դժվարանում է գուշակել բառը, շարունակում եք հուշումներ տալ այնքան, մինչև նա գլխի ընկնի, թե ինչի մասին է խոսքը:

Ու°մ համար է լավ

 Մեծն ասում է. «Կատվին դուր չի գալիս անձրևը, որովհետև նա թրջվում է և մրսում: Իսկ ո°ւմ է դուր գալիս անձրևը»:  Երեխան պատասխանում է`ծառերին, ծաղիկներին, բադիկներին  (կարելի է օգնել նրան՝ ուղղորդող հարցեր տալով): Մեծը տալիս է այլ հարցեր, օրինակ՝ «Ո°ւմ է դուր գալիս գիշերը»,   «Ո°ւմ է դուր գալիս սառնամանիքը»,  «Ո°վ է սիրում փշեր»:

Խնդրում եմ

 Մեծը դիմում է հասարակ խնդրանքով, բայց երեխան պետք է դրանք կատարի միայն այն դեպքում, երբ մեծը չի մոռացել ասել «Խնդրում եմ» բառը: Որոշ ժամանակ անց, խաղը կարող է դառնալ երկկողմանի, այսինքն, երեխան ևս պետք է արտաբերի «կախարդական բառը»:

Պիտակ

 Մեծը թվարկում է. «Այս արկղում խնձոր է, տանձ է, դեղձ է, ծիրան է: Ո՞ր պիտակը պետք է կպցնել»: Երեխան պետք է ասի  թվարկած անունների կարգը, այս պարագայում`միրգ:

Հակառակը

Այս խաղը կօգնի փոքրիկին յուրացնել առօրյա երևույթների հականիշները: Այսպես, մեծահասակը ասում է «մեծ», երեխան պետք է նշի դրա հակադիր բառը`«փոքր», (բարձր-ցածր, հաստ-բարակ, երկար-կարճ և այլն):

Հետևանքները

 

Մեծահասակը հարցնում է փոքրիկին հետևանքների մասին: Օրինակ`ինչ կլինի, եթե փոքրիկը կոշիկով մտնի ցեխերի մեջ, պատասխանն է`կոշիկը կցեխոտվի (եթե գուլպայով մտնի ջուրը, այն կթրջվի, եթե ապուրի մեջ շաքարավազ ավելացնի, այն կքաղցրանա, եթե կեղտոտ հագուստը լվացի, այն կմաքրվի և այլն):

 

Նյութի նախորդ մասերը կարող եք կարդալ այստեղ`

Ընտանեկան խաղեր երեխայի զարգացման համար- մաս 4

Ընտանեկան խաղեր երեխայի զարգացման համար- մաս 3

Ընտանեկան խաղեր երեխայի զարգացման համար- մաս 2

Ընտանեկան խաղեր երեխայի զարգացման համար- մաս 1