Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Հայկի Միլիտոնյանը:
Ի՞նչ է ներարգանդային սերմնավորումը:
Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Հայկի Միլիտոնյանը:
Ի՞նչ է ներարգանդային սերմնավորումը:
Հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման բացակայության պայմաններում կանոնավոր սեռական կյանքի մեկ տարվա ընթացքում հղիություն չդիտվելու դեպքում ամուսնական զույգն արդեն համարվում է անպտուղ: Բժշկին դիմելուց հետո և միաժամանակ հետազոտվելուց հետո որոշ դեպքերում հնարավոր է, որ և կնոջ, և ամուսնու մոտ լինեն հղիությունը խոչընդոտող պատճառներ:
Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս կատարել բեղմնավորում նույնիսկ տղամարդու էակուլյատում կենտ սերմնաբջիջների առկայության դեպքում: 2012 թվականից Հայաստանում միայն Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում է կատարվում ICSI+IMSI` մորֆոլոգիապես լիարժեք սերմնաբջջի առանձնացում և դրա ներառումը ձվաբջիջի մեջ: