Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը
«Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր» էպոսն է։
Էպոսի հերոսները հայրենասեր ու քաջ հայորդիներ են, ովքեր ապրում ու պայքարում են հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի բարեկեցության:
Հայրենասեր զավակ դաստիարակելու գործում, անկասկած, իր ուրույն տեղն ունի «Սասնա ծռեր» էպոսը: «Խենթ» հերոսների պատմությունը և քաջագործությունները Ձեր փոքրիկի հոգում էլ հայրենասիրության կրակ «կվառեն»:
Ուստի, այսուհետ «Իմ փոքրիկը» հատվածաբար կներկայացնի հերոսական էպոսը: