Երբ ընտանիքը համալրվում է փոքրիկ անդամով, բնականաբար, ծնողները ցանկանում են, որ փոքրիկ հրաշքն ունենա երջանիկ մանկություն ու պայծառ հիշողություններ իր մանկությունից, որոնք կդառնան նրա անհատականության զգայական հիմքը:
Դաստիարակություն
Գովասանք. ինչո՞ւ է այն անհրաժեշտ և ինչպե՞ս չսխալվել գովելիս
Ինչպե՞ս ճիշտ խրախուսել, գովել երեխային․ այս հարցը շատ կարևոր է, քանի որ խրախուսանքը, գովասանքը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն:
10 բան, որ պետք չէ արգելել երեխային - մաս 2
Նախորդ 5 կետերին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Արգելել երեխային մարզվել և խաղալ դրսում. Խաղահրապարակներում հաճախ կարելի է լսել՝ «կեղտոտ է», «ձեռք մի՛ տուր», «մի՛ բարձրացիր», «մի՛ վազիր» և նմանատիպ այլ արտահայտություններ: Իրականում այս ամենը շատ սխալ է:
Ինչպե՞ս կանխել կամ հաղթահարել երեխայի կամակորությունը
25-ամյա Գոհարի որդին 3 տարեկան է, սակայն շատ կամակոր է: Մայրը պատմում է, որ որդու ամեն մի ցանկություն ստիպված է կատարել, այլապես որդին սկսում է հոնգուր-հոնգուր լացել, ոտքերով հարվածել հատակին, մինչև իր պահանջը ծնողները կկատարեն: «Ոչ այն է` ծեծեմ երեխային, ոչ էլ պահանջները կատարեմ: Բայց խիղճս չի տանում տեսնել, թե ինչպես է երեխան ժամերով լացում»,-ասում է մայրը՝ չիմանալով, թե ինչպես կարելի է հաղթահարել որդու կամակորությունները:
Վարքի 15 հիմնական կանոն երեխաների համար
Մեր օրերում երբեմն պատահում է, որ փոքրիկները կոպիտ են ու անքաղաքավարի: Պատճառն այն է, որ նրանք չեն գիտակցում իրենց արարքի անքաղաքավարի լինելը. նրանց պարզապես չեն սովորեցրել քաղաքավարի վարքականոնի նորմերը:
Նման վիճակներից խուսափելու համար, սիրելի ծնողներ, ահա վարքականոնի մի քանի պարտադիր կետեր, որոնք փոքրիկին անպայման ցանկալի է սովորեցնել: Ավելի արդյունավետ կլինի, եթե ինքներդ էլ հետևեք այդ կանոններին, քանի որ փոքրիկների համար լավագույն օրինակը ծնողներն են:
Պատժե՞լ, թե՞…20 խորհուրդ հոգեբանից
Դաստիարակության ոսկե կանոնն է. խրախուսիր լավը, անտեսիր վատը: Շատ ծնողների համար դա ուղղակի անհեթեթություն է: Նրանք չեն պատկերացնում` ինչպես կարելի է անտեսել վատ վարքը և միայն խրախուսել լավ արարքները:
Պարզվում է, որ երեխայի վարքում որևէ բան ամրագրելու համար բավական է միայն մեծ ուշադրության արժանացնել այդ երևույթը: Իրականում` կարևոր չէ, թե ինչ ձևով դուք դա կանեք` զայրանալով, թե` սիրելով: Նույն սկզբունքով ամրանում են երեխայի վատ սովորությունները, որոնց
Երեք տարեկանի ճգնաժամը
Որոշ երեխաների մոտ 3 տարեկանի ճգնաժամը թեթև և աննկատ է անցնում, սակայն երեխաների մեծամասնությունը այս տարիքում դառնում են կամակոր և չարաճճի:
Պարտադիր չէ, որ ճգնաժամը դրսևորվի հենց երեք տարեկանում, այն կարող է ի հայտ գալ 2,5 կամ 4 տարեկան հասակում:
Երեք տարեկանի ճգնաժամի պատճառները
Երեք տարեկանում երեխան սկսում է հասկանալ, որ ինքն անհատականություն է: Նա ընտանիքի լիիրավ անդամ է, այնպես, ինչպես մայրիկն ու հայրիկը: Այժմ «Հայկը կոնֆետ է ուզում» ասելու փոխարեն երեխան ասում է. «Ես կոնֆետ եմ ուզում»: Երեխան սկսում է ամբողջությամբ կրկնօրինակել մեծահասակներին, նմանվել նրանց:
Այժմ նա ամեն ինչ ուզում է ինքնուրույն անել: «Ես ինքս». ահա այսպես կարելի է բնորոշել ճգնաժամային այս շրջանը:
Երեխան այլևս չի լսում ծնողներին, կամակորություն է անում,7 մեթոդ երեխայի հիստերիայի դեմ. հոգեբանների խորհուրդները - մաս 2
Նախորդ 3 խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:
4. Մի՛ շտապեք ասել «ոչ»
Շատ հաճախ երեխաներին հիստերիկ վիճակի է հասցնում ծնողների ասած «ոչ»-ը: Փորձեք միանգամից չարտաբերել այդ բառը: Եթե անգամ չեք ուզում կատարել նրա ուզածը, դա կարելի է ասել մեկ այլ կերպ: