Սնունդ

Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները լինեն ավելի առողջ: Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք սնվեն ճիշտ ու ստանան առողջարար սնունդ:

Չամիչով բուլկի

Մի քանի պարզ բաղադրիչով և հեշտ քայլերով դուք կարող եք պատրաստել փափուկ, ոսկեգույն բուլկի։

 

Ինչ է հարկավոր

 

Կաթ -  300 գ.

Խմորիչ - 12 գ.

Շաքարավազ - 5-6 ճաշի գդալ

Հավկիթ - 2 հատ

Մարգարին կամ բուսական յուղ - 100 գ.

Ալյուր - 900-950 գ.

Վանիլին - 10-15 գ.

Աղ  - մի պտղունց

Չամիչ - մեկ բուռ

 

Ինչպես պատրաստել

 

1. Պատրաստում ենք խմոր: Տաք կաթի մեջ լցնել չոր խմորիչը, ավելացնել շաքարավազը, աղն ու վանիլինը: Երբ խմորիչը կսկսի գործել (մոտավորապես 5-10 րոպեում), ավելացրեք հավկիթն ու լավ խառնեք:

2. Մարգարինը կամ բուսական յուղը հալեցնել և ավելացնել զանգվածին:

3. Ալյուրը մաղով անցկացնել եւ դանդաղ ավելացնել զանգվածին:

4. Չամիչը լվանալ, չորացնել թղթի վրա ու լցնել զանգվածի մեջ:

5. Հունցել թեթև, ստանալ էլաստիկ խմոր, որը չի կպչի մատներին: 

6. Խմորի տարան ծածկել սրբիչով եւ դնել տաք վայրում 1-1.5 ժամ: Այս ընթացքում խմորը պետք է մեծանա 2-3 անգամ:

7. Պատրաստի խմորը բաժանել 50 գրամանոց գնդերի:

8. Եթե ցանկանում եք հյուսքի տեսք ստանալ, ձգեք խմորը 20-25 սմ. երկարությամբ ու ժապավենի պես կապեք` ծայրերը մտցնելով խմորի մեջ:

9. Գնդերը ևս 10-15 րոպե պետք է «հանգստանան»:

10. Բաժակի մեջ լցրեք մեկ ձվի դեղնուց և մեկ ճաշի գդալ կաթ ու խառնեք, այնուհետեւ խոզանակով քսեք գնդերի վրա:

11. Գնդերը դնել տաքացած ջեռոցն ու 25-30 րոպե եփել 180-200 աստիճան ջերմությամբ:

 

Բարի ախորժակ

Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը.

 

· Կալորեականություն՝ 1349 կկալ

· Սպիտակուցներ՝ 21,8 գրամ

· Ճարպեր՝ 60,9 գրամ

· Ածխաջրեր՝ 179 գրամ

Այս թխվածքաբլիթն այն օրերի համար է, երբ ունեք քիչ ժամանակ, սահմանափակ բաղադրիչներ, բայց ցանկանում եք ստանալ այնպիսի «արտադրանք», որը կբավարարի մեծ ընտանիքի մի քանի օրվա ախորժակը :)

Ինչ է պետք.

  1. 3 հատ հավկիթ
  2. 1 թեյի բաժակ շաքարավազ
  3. 3 ճ.գ․ ձեթ կամ 1 ճ.գ․ կարագ

Այլ հոդվածներ …