Այս թխվածքաբլիթն այն օրերի համար է, երբ ունեք քիչ ժամանակ, սահմանափակ բաղադրիչներ, բայց ցանկանում եք ստանալ այնպիսի «արտադրանք», որը կբավարարի մեծ ընտանիքի մի քանի օրվա ախորժակը :)
Ինչ է պետք.
- 3 հատ հավկիթ
- 1 թեյի բաժակ շաքարավազ
- 3 ճ.գ․ ձեթ կամ 1 ճ.գ․ կարագ
Ինչպես պատրաստել.
Հավկիթը կոտրել, լցնել խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազը եւ հարիչով հարել: Ապա ավելացնել ձեթը, այնուհետեւ՝ սոդայով մածունը, հետո՝ վանիլինը: Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրն այնքան, որ միջին պնդության խմոր ստացվի: Ավելացնել դարչինը եւ նախապես գոլ ջրի մեջ թրջած չամիչը ու շարունակել հարել:
Ջեռոցը տաքացնել, իսկ թավան՝ ոչ: Թավայի վրա բամբակով ձեզ քսել եւ ճաշի գդալով խմորը լցնել շրջանաձեւ` կենտրոնում դնելով մեկ կամ եթե փոքր է, մի քանի մրգահատիկ: Եփել 180 ջերմաստիճանի ներքո։
Բարի ախորժակ



