Հեշտ պատրաստվող միջոցներ՝ դեմքի կարմիր հետքերը վերացնելու համար

Գեղեցիկ մայրիկ

Հղիությունից հետո կանանց դեմքին հաճախ առաջանում են կարմիր հետքեր: Պատճառը, ինչպես նշում են մասնագետները, դիմադրողականության անկումն է: Անցանկալի կարմիր հետքերից ազատվելու համար կոսմետոկոգներն առաջարկում են օգտագործել տնային պայմաններում պատրաստվող մի շարք դիմակներ: «Գեղեցիկ մայրիկ» խորագրի շրջանակում այսօր կներկայացնենք դեմքի կարմիր հետքերը վերացնող 3 միջոց:



Լիմոնով քսուք

Ի՞նչ է անհրաժեշտ


Լիմոնի թարմ քամած հյութ - 1-2 թ/գ

Բամբակի սկավառակներ


Ինչպե՞ս օգտագործել


Քամել լիմոնը, բամբակը թրջել կիտրոնի հյութով ու դնել կարմիր մասերին, թողնել 5 րոպե, ապա լվանալ: Չորացնել, այնուհետև քսել խոնավացնոց քսուք:

Սա պետք է կրկնել օրվա մեջ 2 անգամ։

Եթե մաշկը չափազանց զգայուն է, ապա լիմոնի հյութին պետք է ավելացնել մի քանի կաթիլ ջուր:



Խնձորի քացախով դիմակ


Ի՞նչ է անհրաժեշտ


Խնձորի քացախ - 1/2 թ/գ

Ջուր - 2 թ/գ  
Բամբակի սկավառակներ

 

Ինչպե՞ս օգտագործել

Խնձորի քացախն ավելացնել ջրին, բամբակի օգնությամբ քսել կարմիր մասերին, թողնել, մինչև  չորանա, ապա լվանալ: Չորացնել, այնուհետև քսել խոնավացնող քսուք: Կրկնել օրվա մեջ 2 անգամ։


Ալոեով դիմակ

 
Ի՞նչ է անհրաժեշտ


Ալոեի տերևներ

 

Ինչպե՞ս օգտագործել

Տերևի միջից գդալի օգնությամբ հանել հեղուկը, լցնել որևէ տարայի մեջ:
Այն քսել կարմիր հետքերին, մերսել 1-2 րոպե, թողնել 20 րոպե, ապա լվանալ:

Մնացած հեղուկը կարելի է պահել տարայի մեջ և օգտագործել նաև հետո: Կրկնել օրվա մեջ 2 անգամ։

 

Աղբյուրը՝ stylecraze.com