Յուրաքանչյուր տարի ավելի քան երեք միլիոն կյանք է փրկվում պատվաստումների միջոցով. ԱՆ մասնագետ

Փոքրիկիս պատվաստումները

Այս տարի իմունիզացիայի շաբաթը սկսում է «Պատվաստվիր հանուն առողջ ապագայի, իմացիր, ստուգվիր և պաշտպանվիր» խորագրով: ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի ավելի քան երեք միլիոն կյանք է փրկվում պատվաստումների միջոցով։

Ըստ նրա, պատվաստումների միջոցով կրճատվել կամ իսպառ վերացել են հետևյալ հիվանդությունների վարակակիրների թիվը՝ կապույտ հազ, թոքաբորբ, բնական ծաղիկ, դեֆթերիա, մենինգիտ, հեպատիտ Բ:

Գայանե Սահակյանի խոսքով՝ Հայաստանում արդեն 14 տարի դիֆտերիայի դեպքեր չեն գրանցվել պատվաստումների շնորհիվ։ Խոզուկ՝ հատուկենտ դեպքերում է լինում, այն էլ չպատվաստված երեխաների մոտ, բայց կարմրուկ ու կարմրախտի դեպքեր վերջին տարիներին մեր երկրում չեն գրանցվել, իսկ դա եղել է ի շնորհիվ պատվաստումների։

Գայանե Սահակյանը նկատեց, թե պատվաստումներ պետք է արվեն ամբողջ կյանքի ընթացքում, ոչ միայն մանուկներին, այլև մեծահասակներին։ Ըստ նրա,1.5 միլիոն մինչև հինգ տարեկան երեխա է մահանում կառավարելի հիվանդություններից այն դեպքում, որ եթե պատվաստում լիներ, հնարավոր կլիներ խուսափել նման անցանկալի հետևանքներից:

Պատվաստման ռիսկն ընդամենը ներարկման տեղում ցավն է, այտուցը, իսկ հիվանդության գինը բավական բարդ է, կարող է տանել նույնիսկ մահվան, հաշմանդամության»,-ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ պատվաստումների միջոցով ոչ միայն պատվաստվածներն են օգուտ քաղում, այլև միջավայրում վիրուս չի տարածվում։

Աղբյուրը՝ http://www.tert.am/

Գովազդ