Ամեն ինչ երեխաների պատվաստման մասին. այն ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ընտանիք

Փոքրիկիս պատվաստումները

Հարգելի ծնողներ, մայրիկներ և հայրիկներ, տատիկներ և պապիկներ, Ձեր սպասված բալիկը ծնվեց։

Դուք անհամբեր սպասում էիք և անհանգստանում, թե երբ նա վերջապես աշխարհ լույս կգա, սակայն նրա ծնունդով անհանգստություններն ու մտահոգություններն ավելացան։ Այժմ առաջնահերթ դուք հետաքրքրված եք նրա առողջությամբ և զարգացմամբ։

Համաձայն երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, յուրաքանչյուր երեխա ունի իրավունք պաշտպանված լինելու այն ամենից, ինչից կարող է պաշտպանված լինել։ Վարակիչ հիվանդությունները մանկական հասակում կազմում են բոլոր հիվանդությունների զգալի մասը և կարող են ունենալ լուրջ և ծանր հետևանքներ։ Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդը պատվաստումն է, և այդ իսկ պատճառով կանխարգելիչ պատվաստումների իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն է։ Շնորհիվ պատվաստումների` Ձեր փոքրիկը կպաշտպանվի մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ` ընդհուպ մինչև մահ։

Սիրելի ծնողնե՛ր, տատիկնե՛ր և պապիկնե՛ր, ժամանակին պատվաստեք Ձեր երեխաներին և ապահովեք նրանց առողջ ապագան։

Պատվաստումերն առողջապահության հրաշքներից են։ Վերջին երկու տասնամյա­կում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։ Հարկ է նշել, որ աշխարհում մի­այն կարմրուկի բռնկումերի ընթացքում ամեն շաբաթ 2-3 երեխա է մահանում։ Պատվաս­տումերն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտու­թյուններից են, որոնք հնարավոր են այսօր։ Հայաստանում պատվաստումերի օրացույ­ցում ընդգրկված բոլոր պատվաստանյութե­րը մատակարարվում են ՄԱԿ-ի մանկական հիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖԻ) կողմից։ Առող ջապահության համաշխարհային կազմակեր­պությունն ապահովում է դրանց որակը, ան­վտանգությունը և արդյունավետությունը։ ՄԱԿ-ի մանկական հիմադրամը, սերտ հա­մագործակցելով ՀՀ առողջապահության նա­խարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմա­կերպությունների հետ, աջակցում է Հայաս­տանի Հանրապետության երեխաների պատ­վաստումերի իրականացմանը։ Հայաստանի Հանրապետության ազգային օրացույցով նախատեսված պատվաստում­ները կատարվում են անվճար։

Շարունակելի...

Գովազդ