Ճիշտ խնամքը կարևոր է փոքրիկի առողջության համար։
Նորածինները չափազանց զգայուն են և նրանց մոտ կարող են զարգանալ տարատեսակ մաշկային խնդիրներ, ուստի ցանկացած ծնող պետք է լինի մաքսիմալ հետևողական երեխայի նկատմամբ։ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան Ռշտուն Բաբայանը մի քանի խորհուրդ է տալիս նորածինների մայրերին, որոնց հետևելու դեպքում խնդիրների քիչ կառնչվեն։
▫️Երեխային չափից շատ մի՛ լողացրեք
Հաճախակի լոգանքները կարող են մաքրել բնական ճարպը, որն ունի պաշտպանիչ հատկություն։ Մաշկը լվացեք միայն գոլ ջրով, 3-5 րոպե։ Դեմքը և աչքերը լվացեք առանց օճառի, սովորական ջրով։
▫️Ընտրե՛ք հիպոալերգիկ մանկական խնամքի միջոցներ, խոնավեցնողներ ու յուղեր
▫️Երեխայի հագուստը առանձին լվացե՛ք
▫️Առաջին 6 ամիսը խուսափե՛ք երեխային արևի տակ թողնելուց։ Արևապաշտպան կարելի է 6 ամսականից սկսած
▫️Նորածինների մոտ հաճախ առաջանում է նորածնային ակնե, որը չունի բուժման կարիք և ինքնուրույն անհետանում։ Ծանր դեպքերում միայն կարելի է օգտագործել ակնեի համար նախատեսված դեղորայք՝ մաշկաբանի հետ քննարկելուց հետո։
▫️Նորածինների ալերգիկ մաշկային դրսևորումները առաջանում են սխալ խնամքի ժամանակ։ Օրինակ՝ մեզից, կեղտից, բակտերիաներից, տակդիրները ուշ-ուշ փոխելուց։ Խորհուրդ եմ տալիս հաճախ փոխել։
▫️Մի՛ անտեսեք նորածինների մաշկի պիգմենտային(խալեր) և անոթային(հեմանգիոմա) գոյացությունները։ Եթե նկատում եմ, հնարավորինս արագ դիմե՛ք մաշկաբանին։