«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը ներկայացնում է, թե ինչ է նորածնային թոքաբորբը, որ դեպքում և ինչպես է զարգանում․
Ռեզուս կոնֆլիկտ. ի՞նչ խնդիր է սա և ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել երեխայի մոտ
Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:
Փորկապություն. ե՞րբ է առաջանում, որո՞նք են ախտանշանները և ինչպե՞ս օգնել փոքրիկին
Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը:
Կորոնավիրուս. ո՞ր տարիքի երեխաներն են ռիսկային խմբում, և ինչպե՞ս է հնարավոր կանխել վիրուսի փոխանցումը
Ներկայացնում է Մանկաբուժության N:1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ Կարինե Սիմոնյանը:
Համավարակի առաջացման պատճառ հանդիսացած Covid-19 վիրուսն, ինչպես հայտնի է, ադեցություն է թողնում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների առողջության վրա, չնայած նրան, որ վարակի ախտանշանները երեխաների մոտ ավելի հազվադեպ և քիչ են արտահայտվում, քան մեծահասակների շրջանում։
Որքան փոքր է երեխան, այնքան բարձր է վարակման ռիսկը, իսկ ամենախոցելին նորածիններն են՝ մինչև 1 տարեկան երեխաները։
✔Վարակվել հնարավոր է և՛ մեծերից, և՛ փոքրերից։
✔ Վարակը փոխանցվում է ինչպես օդակաթիլային, այնպես էլ կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով։
Վստահաբար շատ ծնողներ կցանկանան իմանալ, թե ինչպես պաշտպանել երեխային վարակից՝
1) պետք է հնարավորինս չեղարկել երեկույթները, խաղերը, համատեղ ճաշկերույթները բարեկամների և այլ երեխաների մասնակցությամբ,
2) պետք է թույլ չտալ երեխաներին զբոսնել ընկերների հետ,
3) սովորեցնել երեխային մանրակրկիտ լվանալ ձեռքերը օրվա ընթացքում մի քանի անգամ,
4) որքան հնարավոր է հաճախ լվանալ մանկական հագուստն ու խաղալիքները։
Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր
Դիմածնոտի խախտում. ինչո՞ւ է առաջանում ու ինչպե՞ս է շտկվում
Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:
Ի՞նչ է դիմածնոտի խախտումը և ի՞նչ տեսակներ կան:
Նորածնային փսխումներ. պատճառներն ու կանխարգելումը
Մայրիկներին հաճախ անհանգստացնող հարցերից են նորածնի մոտ կրկնվող փսխումները։ Նորածինների մոտ փսխումները համարվում են լրիվ բնական ֆիզիոլոգիական պրոցես։ Փսխումները տեղի են ունենում այն պատճառով, որ ստամոքսի մկանային և նյարդային համակարգերը, որոնք պատասխանատու են նրա աշխատանքի համար, նորածինների մոտ անբավարար, թույլ են զարգացած։