Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։
Փոքրիկի քնի վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանել է մանկաբույժ Հասմիկ Վարդանյանը:
Ինչպե՞ս ամուր դարձնել երեխայի քունը։
Իհարկե, քնի լավագույն տարբերակը համարվում է ինքնուրույն քունը, երբ մայրիկը պառկեցնում է երեխային իր անկողնում և դուրս գալիս սենյակից։ Հանգիստ, ամուր և լիարժեք քնի համար անհրաժեշտ է հետևել քնի հիգիենայի կանոններին.
- հարմարավետ անկողին (նորածինների դեպքում այն պետք է լինի առանց բարձ, առանց փափուկ խաղալիքների, օրթոպեդիկ ներքնակով)
- սենյակի օդի ջերմաստիճան` 18-20 C. սա ամենանպաստավոր ջերմաստիճանն է երեխայի քնի համար
- սենյակի օդի օպտիմալ խոնավություն՝ 45-60%
- թույլ լուսավորություն կամ ամբողջովին մութ սենյակ
- քնից առաջ հանգիստ, անաղմուկ պայմաններ
Ինչպիսի՞ն պետք է լինի փոքրիկի քնի ռեժիմը։
0-2 ամսականում, իհարկե, դժվար է խոսել ռեժիմի մասին, քանի որ դեռ չի ձևավորվել նրանց կենսաբանական ժամացույցը։ Երեխաներն օրվա գերակշիռ մասն անց են կացնում քնած։ Նրանց քունը կարող է տևել 20 րոպեից մինչև 4 ժամ։ Կյանքի առաջին 2 ամիսներին նրանք քնում են մինչև 20 ժամ և 2 ամսականում միանվագ կարող են արթուն մնալ առավելագույնը 75 րոպե։
Տարիք
Գիշերային քնի տևողություն
Ցերեկային քնի տևողություն
0-2 ամսական
7-10 ժ
8-9 ժ
2-4 ամս․
9-10 ժ
5-8 ժ
4-6 ամս․
10-12 ժ
4-5 ժ
6-12 ամս․
11-12 ժ
2.5-4 ժ
12-18 ամս․
11-12 ժ
2-3 ժ
1.5-2.5 տարեկան
11-12 ժ
1.5-2 ժ
3-4 տ․
10.5-11 ժ
0-1.5 ժ
5 տ․
10.5-11 ժ
-
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան