Ինչպես պատրաստել մրգային ժելե

Անհրաժեշտ է՝

 

Մրգեր՝ ըստ ճաշակի: Մենք առաջարկում ենք՝

 

Ազնվամորի՝ 200 գր

Հապալաս՝ 200 գր

Խաղող՝ 200 գր

Դեղձ՝ 200 գր

Կարմիր հաղարջ՝ 50 գր

 

Ժելատին՝ 15 գր

Խնձորի հյութ՝ 600 մլ

Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը՝

 

  1. Մրգերը կտրատել բարակ շերտերով:
  2. Ավելացնել հատապտուղները:
  3. Ժելատինը նախապես լցնել 50 մլ խնձորի հյութի մեջ ու թողնել, որ ուռչի։ Այնուհետև դնել կրակի վրա, որպեսզի ժելատինը լուծվի: Դրանից հետո վերցնել կրակից ու թողնել, որ սառչի։ Ստացված զանգվածն ավելացնել մնացած հյութին ու խառնել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել շաքարավազ կամ շաքարի փոշի։
  4. Մրգահատապտղային զանգվածը լցնել ամանի մեջ, ավելացնել հյութի ու ժելեի խառնուրդը և դնել սառնարանում։

 

 

Բարի ախորժակ