Գազարով և դդումով պատրաստված խյուսը ունի հաճելի համ և շատ օգտակար է։ Ի՞նչ է հարկավոր՝ այն պատրաստելու համար․
- 250 գ գազար
- 500 գ դդում
- 0․5 -1 ճ.գ ձիթապտղի ձեթ
- Ջուր
Ինչպե՞ս ենք ստանալու
Նախապատրաստեք անհրաժեշտ բաղադրիչները․ մաքրեք դդմի կեղևն ու հեռացրեք սերմերը, ապա անցեք գազարը մաքրելուն: Դդումը մանր կտրատեք՝ վերածելով խորանարդների, գազարը՝ բարակ օղակների։ Փոքրիկ կաթսայի մեջ տեղավորեք գազարը և լցրեք ջուր։ Թույլ կրակի վրա թողեք 10 րոպե՝ կափարիչը կիսաբաց վիճակով։ Ավելացրեք դդմի կտորները։ Ծածկեք ու եփեք մարմանդ կրակի վրա ևս 10-15 րոպե (մինչև դդումը փափկի)։ Գազօջախի վրայից վերցնելուց հետո զանգվածի հյութը քամեք, մնացյալ բաղադրիչները հարեք, մինչև համասեռ զանգված ստանաք։ Եթե ձեզ թվում է, որ խյուսը շատ խիտ է, ապա խտությունը կարգավորեք ջրի միջոցով։ Ցանկալի է ավելացնել ձիթապտղի ձեթ։
Բարի ախորժակ



