Միայն երեք բաղադրիչ՝ բանան, խնձոր ու դդում, և ստացվում է անչափ համեղ խյուս: Իհարկե, համին ուշադրություն դարձնելուց բացի պետք է նկատի ունենալ, որ դդումը պարունակում է բետա-կարոտին, իսկ մրգերը՝ արժեքավոր հանքանյութեր: Սա իմանալուց հետո պարզ է՝ տվյալ խյուսի ներառումը բալիկի կերակրացանկում շատ կարևոր է:
Ի՞նչ է անհրաժեշտ
․ 80-100 գ դդում
․ 2 հատ բանան
․ 1-2 հատ խնձոր
․ Կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ
Պատրաստման ընթացքը
Կտրատված դդումը եփում ենք 20 րոպե: Մաքրած խնձորը բաժանում ենք մանր կտորների և առանձին խաշում 5-6 րոպե: Եփված դդումն ու խնձորը միավորում ենք մանրացված բանանի հետ, սկսում հարել: Հարելիս ավելացնում ենք քիչ քանակությամբ կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ: Եթե ստացվել է համասեռ զանգված, ապա ավարտում ենք պատրաստումը: Խյուսը կարելի է մատուցել:
Բարի ախորժակ



