Վեց ամսականից հետո փոքրիկի սննդակարգում աստիճանաբար ներառվում են տարբեր բանջարատեսակներ: Սկզբնական շրջանում ներմուծվում են այնպիսիք, որոնք դյուրամարս են և խնդիրներ չեն առաջացնի: Այդպիսիք են գազարն ու դդմիկը, որոնց կարելի է ավելացնել, օրինակ, կարտոֆիլ ու պատրաստել սննդարար խյուս: Այդ նպատակով մայրիկը պետք է վերցնի՝
1 միջին չափսի գազար
Կես դդմիկ
1 փոքր կարտոֆիլ
2 կաթիլ ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը բաժանում ենք փոքր կտորների: Թույլ կրակի վրա եփում ենք կարտոֆիլը, դդմիկն ու գազարը 15-20 րոպե: Երբ պատրաստ լինեն, հարում ենք: Եթե պետք է, ընդհանուր զանգվածին ավելացնում ենք ջուր: Ստացված խյուսը մատուցում ենք փոքրիկին թարմ վիճակում։
Բարի ախորժակ



