Խնձորով, դդմիկով և կարտոֆիլով խյուս-ապուր 6-12 ամսականների համար

Խնձորի, դդմիկի և կարտոֆիլի համադրումը կարող է որոշ մարդկանց անսովոր թվալ, սակայն պետք է փորձել և տեսնել՝ ինչ հետաքրքիր համ է ունենալու խյուսը:  

Երեքն էլ պարունակում են վիտամին C, որի անբավարարությունն, ի դեպ, երեխայի իմունիտետի ձևավորման ժամանակ կարող է ծնել վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկ: Առհասարակ, այն օգնում է հաղթահարել հիվանդությունը, նպաստում մակերիկամներում ստերոիդային հորմոնների սինթեզին և ունենում հակաբորբոքային ազդեցություն։

Փոքրիկի օրգանիզմը վիտամին C-ով հարստացնելու համար վերցրեք երկու հատ դդմիկ, մեկ փոքր կարտոֆիլ, մեկ կանաչ խնձոր ու ձիթապտղի ձեթ:

Խյուս-ապուրի պատրաստման եղանակը պարզ է: Բանջարեղենը և խնձորը կտրատելու եք ու լցնելու ջրով լի կաթսայի մեջ։ Եփման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 15 րոպե։ Հաջորդ քայլով հովացնելու եք բաղադրիչները և բլենդերով հարելու՝ վերջում ավելացնելով ձիթապտղի ձեթը:

 

Բարի ախորժակ