Ծաղկակաղամբով և դդումով խյուս 6-12 ամսականների համար

Ծաղկակաղամբը բավականին լավ է յուրացվում փոքրիկի օրգանիզմի կողմից, հետևաբար  այդ բանջարատեսակն առաջիններից է, որ ընդգրկվում է երեխաների հավելյալ սննդում։ Նրա խյուսն էլ ավելի համեղ ու առողջարար դարձնելու համար կարող եք դդում ավելացնել։

Վերցրեք 50-100 գ. ծաղկակաղամբ, մի քանի կտոր դդում և ձիթապտղի ձեթ։ 

 

Պատրաստման եղանակը

  

Ծաղկակաղամբը փոքր փնջերի բաժանելուց հետո մանրակրկիտ լվանում եք ու լցնում եռացող ջրի մեջ։ Ավելացնում եք կտրատված դդումը։ Բանջարեղենի պատրաստման համար կպահանջվի մոտավորապես 15-20 րոպե։ Պատառաքաղով ստուգեք փափկությունը և համոզվեք, որ պատրաստ են։ Տեղափոխեք բլենդերի մեջ, հարեք բաղադրիչներն ու ընթացքում ավելացրեք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ։ Երեխայի ուտեստն այսքանով  պատրաստ է։ 

 

Բարի ախորժակ