Ծաղկակաղամբով և եգիպտացորենով խյուս 6-12 ամսականների համար

Երեխայի կերակուրների շարքում մայրիկը կարող է ընդգրկել ծաղկակաղամբով ու եգիպտացորենով խյուսը: Այդ երկու բաղադրիչներին ավելացնում ենք նաև գազար՝ ստանալով գունագեղ, անուշաբույր կերակուր: Խյուսը, լինելով բջջանյութով հարուստ, հեշտորեն կյուրացվի մարսողական համակարգի կողմից: Հարկավոր է վերցնել՝

▪️2 ճաշի գդալ եգիպտացորենի մանրահատիկ

▪️ 3 փունջ ծաղկակաղամբ

▪️1 հատ գազար

▪️Ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման ընթացքը

 

Սկզբում եգիպտացորենի մանրահատիկի վրա լցնում ենք մի փոքր ջուր և դնում մարմանդ կրակին: Յոթ րոպե անց ավելացնում ենք քերած գազարը, շարունակում եփման պրոցեսը մոտ 5 րոպե: Ծաղկակաղամբը եփում ենք առանձին, ինչի համար կպահանջվի 15 րոպե: Վերջում դնում ենք բաղադրիչները հարիչի մեջ: Հարելիս խառնում ենք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ: Խտությունը կարգավորում ենք ջրի միջոցով:

   

Բարի ախորժակ