Ծաղկակաղամբով և վարսակով շիլան հագեցնող է, հարուստ օգտակար տարրերով: Բաղադրիչ բանջարատեսակը պարունակում է զգալի քանակությամբ երկաթ, կալիում ու կալցիում, իսկ այդ բոլորն օգնում են նյութափոխանակության գործընթացների սահուն իրականացմանը։
Տվյալ հանքանյութերի որոշակի չափաբաժին վարսակի միջոցով նույնպես հնարավոր է ստանալ: Ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է՝
◾3 փունջ ծաղկակաղամբ
◾ 100 գ վարսակի փաթիլներ
◾Կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը, նախ, բաժանում ենք շատ մանր կտորների: Վարսակի փաթիլների հետ լցնում ենք քիչ ջրով կաթսայի մեջ ու դնում գազօջախին: Եփում ենք մոտավորապես 15 րոպե: Կրակն անջատելուց հետո ավելացնում ենք կրծքի կաթը, բլենդերով հարում ու ստանում համասեռ զանգված:
Բարի ախորժակ



