Իզուր չէ, որ խորհուրդ են տալիս երեխաներին փոքր տարիքից կարտոֆիլի խյուս տալ։
Կարտոֆիլը հարուստ է ուժեղ հակաօքսիդանտներով՝ բիոֆլավոնոիդներով, որոնք ապահովում են փոքրիկի առողջությունը: Համեմատաբար բարձր կալորիականություն ունի և լրացնում է էներգիայի ծախսը երեխայի մոտ։ Կարտոֆիլի կազմության հիմնական բաղադրիչը օսլան է, որը դրականորեն է ազդում աղիների աշխատանքի վրա և օգնում մարսել սնունդը։ Բացի օսլայից, կարտոֆիլը պարունակում է վիտամին B, C, ածխաջրեր, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում: Առկա ֆոսֆորն ակտիվորեն մասնակցում է ոսկորների ու ատամների ձևավորմանը։ Կարտոֆիլը պարունակում է նաև ցելյուլոզա (բջջանյութ), որը կարգավորում է աղիների շարժունակությունը, կապում է տոքսիններն իրեն և հեռացնում օրգանիզմից։ Փոքրիկի համար խյուս պատրաստելիս կարող եք վերցնել 1 կարտոֆիլ և 2 փունջ բրոկկոլի։
Խյուսի պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրեք և բրոկկոլիի հետ բաժանեք միջին չափսի կտորների: Երկուսն էլ տեղափոխեք եռացող ջրի մեջ ու եփեք մոտավորապես 15 րոպե։ Եփած բանջարեղենը հովացրեք, ապա բլենդերով հարեք։ Ավելացրեք շատ քիչ ձիթապտղի ձեթ, մանրակրկիտ խառնեք։ Փոքրիկի կարտոֆիլով և բրոկկոլիով խյուսը պատրաստ է։
Բարի ախորժակ



