Մի քանի բաղադրիչների միջոցով մայրիկը կարող է երեխայի համար պատրաստել վիտամինային յուրահատուկ խյուս: Հարկավոր է՝
50 գ հավի կրծքամիս
100 գ կարտոֆիլ
1-2 փունջ բրոկկոլի
1 փունջ ծաղկակաղամբ
Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման ընթացքը
Մինչ բանջարեղենը լվանալ և կտրատելը, հավի կրծքամիսը խաշեք: Կրծքամիսն անհրաժեշտ է եփել նվազագույնը 30 րոպե: Առանձին կաթսայում լցրեք մանրացված կարտոֆիլը և ծաղկակաղամբը: Նրանց եփման պրոցեսը սկսելուց 10 րոպե հետո ավելացրեք բրոկկոլին: 7-8 րոպե անց ստուգեք բաղադրիչների փափկությունն, ու եթե լիովին եփել են, ամբողջությամբ վերցրեք: Խաշած և արդեն կտրատված հավի միսը խառնեք բանջարեղենի հետ, ավելացրեք ձիթապտղի ձեթը: Հարեք այս զանգվածն ու ստացեք փոքրիկի համեղ խյուսը:
Բարի ախորժակ



