Անհրաժեշտ բաղադրիչները
30 գ հնդկահավի միս
40 գ դդմիկ
30 գ ծաղկակաղամբ
Պատրաստման եղանակը
Հարկավոր է, նախ, դդմիկը և ծաղկակաղամբը բաժանել փոքր կտորների։ Հնդկահավի միսը 15 րոպե եփելուց հետո դատարկում ենք ջուրը և վրան լցնում թարմ ջուր, շարունակում խաշելը ևս 20-25 րոպե։ Մանրացված բանջարեղենը առանձին եփում ենք 10-15 րոպե։ Պատրաստի բաղադրիչները տեղավորում ենք բլենդերի մեջ ու հարում։ Անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք տաք ջուր։ Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել 1-2 կաթիլ ձիթապտղի ձեթ։
Բարի ախորժակ



