Հնդկաձավարով ու բանջարեղենով շիլա 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները 

Գազար - 1 հատ

Սոխ - 1 փոքր կտոր

Դդմիկ - մի քանի կտոր

Հնդկաձավար - 3 ճ․ գ․

Ջուր 

Պատրաստման ընթացքը 

Գազարը, սոխը և դդմիկը մանրացնում եք, ապա ավելացնում հնդկաձավարը: Բաղադրիչները խառնելուց հետո լցնում եք ջուրը և թողնում դանդաղ կրակի վրա մինչև եփելը: Եթե ջուրը շատ լինի, կարող եք կաթսայի կափարիչը բացել ու կրակն ուժեղացնել, որպեսզի այն գոլորշանա: Փոքրիկի շիլան պատրաստ է: 

 

Բարի ախորժակ