Անհրաժեշտ բաղադրիչները
2 ճ.գ. կանաչ ոլոռ
1 հատ գազար
1 հատ կարտոֆիլ
Մի քանի փունջ բրոկկոլի
Ձիթապտղի ձեթ
Պատրաստման ընթացքը
Վերցնում եք կարտոֆիլն ու գազարը, լվանում, մաքրում, կտրատում, ապա լվացված ու փոքրիկ փնջիկներով առանձնացված բրոկկոլիի և ոլոռի հետ միասին տեղափոխում կաթսայի մեջ, լցնում 400 մլ ջուր և սկսում եփել: Երբ բանջարեղենն ամբողջովին եփված լինի, վերցնում եք այն կրակի վրայից ու լավ հարում բլենդերով: Վերջում խյուսին ավելացնում եք ձիթապտղի ձեթ և մատուցում փոքրիկին:
Բարի ախորժակ



