Վարսակով և գազարով շիլա 6-12 ամսականների համար

Վարսակի շիլան դասվում է երեխաների համար օգտակար շիլաների խմբին: Փորձեք համադրել վարսակը գազարի հետ և իսկույն կհամոզվեք:

Վարսակը կարողանում է կարգավորել աղիների աշխատանքը, ինչը հեշտացնում է մարսողությունն ու մաքրում աղեստամոքսային տրակտը տոքսիններից: Նույն սկզբունքով գործում է գազարը: Այն նույնպես օգնում է դատարկել աղիները և հեռացնում է վնասակար նյութերը:  Շիլան պատրաստելու համար վերցրեք մեկ թեյի գդալ վարսակի փաթիլներ, 100 մլ ջուր/ կրծքի կաթ, մեկ փոքր գազար:

Մաքրեք գազարն ու կտրատեք խորանարդաձև: Եռացող ջրի մեջ ավելացրեք մանրացված գազարը և վարսակի փաթիլները։ Թող 1-2 րոպե եռան, ապա  նվազեցրեք կրակն ու մոտ հինգ րոպե եփեք՝ անընդհատ խառնելով: Համոզվեք, որ բաղադրիչները եփվել են: Անջատեք կրակը, ծածկեք կափարիչով և թողեք այդպես 1 րոպե։ Վերջում հարեք շիլան ու ավելացրեք ձիթապտղի ձեթ:

  

Բարի ախորժակ