Նպաստը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով. Առաջին քայլով՝ ծննդկանի վերջին մեկ տարվա ընդհանուր եկամուտը բաժանվում ենք 12 ամիսների վրա, որպեսզի ստանանք աշխատողի միջին ամսական աշխատավարձը: Այնուհետև ստացված թիվն էլ բաժանում ենք 30.4 (1 ամսվա միջինացված օրերի քանակ)՝ ծննդկանի մեկ օրվա աշխատավարձը գտնելու համար ու արդյունքը բազմապատկում ենք հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի քանակով՝
Քանի որ այս գումարից նաև հարկվում է կենսաթոշակայինի վճարը ապա խնդրում ենք նշել Ձեր ծննդյան տարեթիվը։
Այստեղ պետք է մուտքագրել դեկրետ գնալու ամսվանից հետ հաշվված 12 ամսվա Ձեր գրանցված աշխատավարձի ընդհաուր գումարը, օրինակ եթե դուք գնում եք դեկրետ հունիսին ապա պետք է հաշվեք նախորդ տարվա հունիսից մինչև այս տարվա մայիսը։ Ենթադրենք Ձեր աշխատավարձը հարկերի հետ միասին կազմում է ամսեկան 90,000 դրամ , ապա մուտքագրեք այդ թիվը բազմապատկմած 12 ով այս դեպքում պետք կլիներ մուտքագրել 1,080,000