Սու՜ս, քնած է բալիկս անուշ
Անուշ գրկում մայրիկիս,
Ու հոսում է մուշ-մուշ, անուշ
Քնքուշ քունը բալիկիս:
Մորս սիրտն է նա ամոքում,
Մայրս մի վանք ավերակ,-
Ու բալիկս՝ ավերակում
Նոր բույն դրած մի թռչնակ:
Զարթնում է նա, ու մայրիկիս
Սիրտն է շոյում ճիչն ասես
Ավերակը կյանքով լցնող
Նոր թռչնակի երգի պես․․․
Հովհաննես Շիրազ