Sidebar

Մեր լավաշ հացը

Մեր լավաշ հացը մեր պարզությունն է,
Որ բաց ենք անում ամենքի առաջ,
Մեր լավաշ հացը մեր պատմությունն է,
Կրակի բոցում թրծված ու հառնած:

Մեր լավաշ հացը մեր տրտմությունն է,
Համբերությունն է մեր կարկտահար:
Մեր լավաշ հացը մեր էությունն է,
Մեր հաց-հավատը՝ աղոթք ու նշխար:
Մեր լավաշ հացը մեր սրբությունն է,
Երդվել, երդվում ենք միշտ հացի առաջ․․․

  

Անահիտ Պարսամյան