Sidebar

Նոր տարի

Նոր, Նոր,

Նոր տարի,

Արի,

Քո գալը բարի:

Քեզ չենք կանչում,

Կներես,

Որ նվերներ մեզ բերես:

Նվերներ մենք

Կտանք քեզ,

Միայն ընկեր

Դառնաս մեզ:

Մեր ծիծաղը չընդհատես,

Մնացածը դու գիտես:

Նոր, Նոր,

Նոր տարի,

Սպասում ենք,

Դե արի: