Sidebar

Ճամփաները տուն են բերում

Նավապետ եմ

Քաջ ու գիտակ,

Ունեմ փայլուն հեռադիտակ:

Հորիզոնն եմ

Ես միշտ դիտում,

Եվ աչքիցս

Ոչինչ, ոչինչ

Չի վրիպում:

Նավս ունի

Մեծ կողմնացույց,

Ու մի հզոր

Ռադիոհանգույց:

Ճեղքում եմ ես

Օվկիանները,

Կտրում, անցնում

Հեռուները:

Բայց հեռավոր

Ճամփաները

Ուր էլ տանում,

Նորից ինձ հետ

Տուն են բերում:

 

Հովհաննես Վարդանյան