Sidebar

Ձմեռն ու ծաղիկները

Ձմեռն աղքատ է,

Տխուր է երգում

Այն բանի համար,

Որ մի գույնով է

Իր տունը ներկում:

-Ճերմակ ծաղիկներ,

Ձյուն բյուրեղիկներ,

Երկնքից իջած

Սրսուռ ցողիկներ,

Մայր արեգակն ինձ

Չի տալիս ներկեր,

Որ ես ձեզ ներկեմ

Եվ ուրախ երգեմ:

 

Հովհաննես Վարդանյան