Ո՞ւմ ես տեսնում անցքից
Մեծ թղթի վրա անցք ենք բացում մոտավորապես 1սմ տրամագծով:
Երեխաները հերթով մոտենում են, անցքից նայում մյուսներին և ասում այն երեխաների անունները, ում տվյալ պահին տեսնում են:
Մի աղջիկ (տղա) է կորել
Երեխաները նստած են շրջանակի մեջ, խաղավարը «ռադիոյով» հաղորդում է. «Ուշադրություն, ուշադրություն, կորել է մի աղջիկ (տղա).....», ապա նկարագրում է երեխաներից մեկի կազմվածքը, հագուստը, մազերը, ազքերը և այլն: Այն երեխան, ով ճանաչում է ինքն իրեն, պետք է բարձր բղավի. «Այդ ես եմ ինձ գտել և ձեզ մոտ եմ եկել»:
Հարցազրույց
Երեխաները հերթով բարձրանում են աթոռակին և «մտնում» մեծահասակ մարդու դերի մեջ: Խաղավարը նրանց հետ հարցազրույց է վարում. խնդրում է ներկայանալ, ասել անունը, ազգանունը, պատմել, թե որտեղ և որպես ինչ է աշխատում, երեխաներ ունեն և այլն( երեխաները կարող են խաղալ իրենց հայրիկի կամ մայրիկի դերը):
Շարունակելի