Չվող թռչուն,
Երկարաոտ,
Բույն է դնում
Լճի մոտ:
(Արագիլ)
***
Գլխարկը կապույտ,
Շապիկը կանաչ,
Մի փոքրիկ ծաղիկ,
Ամենքիս ճանաչ:
(Մանուշակ)
***
Ձյան սպիտակ օրորոցից,
Ինչպես մանուկ իր մոր ծոցից
Որ ծաղիկն է մեզ հյուր գալիս,
Գարնան գալը իմաց տալիս:
(Ձնծաղիկ)
***
Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:
(Գարուն)
***
Դաշտի զարդն է,
Գույնը՝ ալ,
Ամեն այտին՝
Մի սև խալ:
(Կակաչ)



