***
Ամեն մարդ ունի
Մի փոքրիկ տնակ,
Մեջը սիրունիկ
Գառներ սպիտակ:
(Բերան, ատամներ)
***
Թեև չունի նա թևեր,
Բայց բազե է անվեհեր,
Բազեից էլ համարձակ,
Կտրում է ծով ու ցամաք:
(Օդաչու)
***
Ի՞նչն է քեզ հետ գնում, գալիս,
Հետը խոսես, ձայն չի տալիս,
Երբ դեռ լույս է, քեզ հետ է նա,
Հենց որ մթնեց, կանհետանա:
(Ստվեր)
***
Միս է առանց ոսկորի,
Եվ շատ նման է թրի,
Թե մի անգամ կտրեց նա,
Կտրածն էլ չի լավանա:
(Լեզու)
***
Ոչ լսում է, ոչ խոսում,
Ոչ զգում է, ոչ տեսնում,
Սակայն նա մեզ բոլորիս
Բաց ճանապարհ է տալիս:
(Լուսացույց)
***
Թևեր ունի գույնզգույն,
Թուփ ու ծաղիկ է սիրում,
Նա ձեզ ամենիդ ճանաչ,
Թռիչքը կարճ, կյանքը՝ կարճ:
(Թիթեռ)
***
Բռունցքի չափ մեքենա,
Ամեն տեղ քեզ հետ է նա,
Քնած լինես, թե արթուն,
Նա քեզ կյանք է պարգևում:
(Սիրտ)



