Sidebar

Հանելուկներ ծաղիկների մասին

Գլխարկը` կապույտ,

Շապիկը` կանաչ,

Մի փոքրիկ ծաղիկ

Ամենքիս ճանաչ:

(ՄԱՆՈՒՇԱԿ)

***

Դաշտի զարդն է,

Գույնը` ալ,

Ամեն այտին

Մի սև խալ:

(ԿԱԿԱՉ)

 ***

Այն ինչն է, ինչը,

 Հոտն անուշ,

 Ինքը` կարմիր,

 Կոթը` փուշ:

 (ՎԱՐԴ)

 ***

Ձյան սպիտակ օրորոցից,

 Ինչպես մանուկն իր մոր ծոցից,

 Որ ծաղիկն է մեզ հյուր գալիս,

 Գարնան գալը իմաց տալիս:

 (ՁՆԾԱՂԻԿ)