Անհնազանդ գայլուկը

հեքիաթ

Առավոտ էր: Անտառում տխուր էին բոլոր կենդանիները: Թռչունները չէին երգում, ճագարները չէին ցատկոտում,  կարծես ժամանակը կանգ էր առել: Լաց էր լինում մայր գայլուկը: Նա կորցրել էր իր շատ չարաճճի, սակայն բարի սիրտ ունեցող ձագուկին, որն անդադար վազվզում էր այս ու այն կողմ, չէր լսում մայրիկին, անում էր այն, ինչ ուզում էր:

Մայր գայլը ասում էր ձագուկին, որ եթե հանկարծ անտառում շատ խորանա,  կարող է մոլորվել և որսորդների ձեռքն ընկնել: Բայց ահա օրերից մի օր գայլուկը թաքուն փախավ տնից ու վազեց դեպի անտառի խորքերը: Նա շատ էր ցանականում տեսնել ինչ կա թաքնված անտառի մութ խորքում:

Բայց երբ վրա հասավ գիշերը,  գայլուկը սկսեց վախենալ: Նա միայն այդ ժամանակ սկսեց մտածել մոր խոսքերի մասին, հիշեց  որսորդների մասին պատմությունը, թե ինչպես են նրանք գայլերին սպանում: Բայց արդեն շատ ուշ էր,  և նա ահը սրտում կուչ եկավ մի թփի տակ և քնեց: Առավոտյան,  երբ արթնացավ,  տեսավ գորշ արջին, իր ընկեր առյուծին և աղվեսին, ովքեր ամբողջ գիշեր նրանք էին փնտրել: Նրանց տեսնելով շատ ուրախացավ, և միասին գնացին դեպի տուն: Մայր գայլը տեսնելով ձագուկին գրկեց նրան, համբուրեց և նախատեց, որ առանց իր թույլտվության փախել  է տնից: Ձագուկը գրկեց մայրիկին և խոստացավ, որ էլ երբեք նման բան չի անի և կլսի մայրիկին:

Եվ ամեն առավոտ թռչունները նորից ուրախ երգում էին և իրենց գեղեցիկ ձայնով արթնացնում անտառի բնակիչներին:

Աստղիկ Սիմոնյան